News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» իրենց համատեղ համապետական հանրահավաքը հրավիրել են հոկտեմբերի 10-ին, քանի որ սա «ամենահարմար» ուրբաթն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Գյումրիում եռյակի մարզային իրազեկման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Իշխանությունները Ռուսաստանում ներկայացնում են, որ ընդդիմությունը հատուկ նշանակել է հանրահավաքը հոկտեմբերի 10-ին, որ չթողնի Սերժ Սարգսյանին անդամագրվել ԵՏՄ-ին: Ամենահետաքրքիրն այն է, որ նույն մարդիկ ամերիկացիներին էլ ասում են, որ ընդդիմությունն այդ օրն է անում իր հանրահավաքը, որ Սերժ Սարգսյանը գնա ու անդամագրվի ԵՏՄ-ին: Ո՞նց կարելի է շուռ տալ իրականությունը: Այսքան ողորմելի հնարքների են դիմում, նրանք իսկապես վախեցած են: Մենք հոկտեմբերի 10-ին ենք նշանակել, որ կառավարության ներկայացրած մեր ժամկետը սեպտեմբերի 30-ին էր լրանում, իսկ դրանից հետո սա ամենահարմար ուրբաթն է»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:

Նշենք, որ եռյակի համատեղ համապետական հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում: Նույն օրը ենթադրվում է, որ Մինսկում կստորագրվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ