News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի զինվորականները զենք են տվել Սիրիայում արդեն մի քանի ամիս «Իսլամական պետության» գրոհայինների դեմ մարտնչող ապստամբներին, հայտնում է Reuters-ը:

Աղբյուրը նշում է, որ սա Պենտագոնի առաջին պաշտոնական հայտարարությունն է` Սիրիայի ապստամբներին օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Սիրիայի ապստամբներին զենք, զինամթերք եւ դեղորայք փոխանցելու մասին:

Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն 2014 թ. օգոստոսից սկսել է օդային հարվածներ հասցնել Իրաքում ԻՊ գրոհայիների դիրքերին եւ գրեթե մեկ ամիս անց սկսել է ռմբակոծել գրոհայինների դիրքերը հարեւան Սիրիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ