News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկ շաբաթ առաջ հաղորդում էր ստացվել 40-ամյա Արման Ս.-ին եւ 39-ամյա Արման Դ.-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 35 շենքի մի բնակարանից գողության փորձ կատարելու համար բերման ենթարկելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Ս.-ն սեպտեմբեր ամսին, Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի երկրորդ հարկի պատշգամբի եվրոպատուհանը բացելով՝ մուտք է գործել բնակարան եւ գողացել հեռուստացույց եւ բազմոցի ծածկոց՝ պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս:

Գողության մասին տանտերը ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:

Գողոնը մասամբ առգրավված է:

Արման Ս.-ն կալանավորված է:

Կատարվում է քննություն:

Բայց սա դեռ ամենը չէ, ոստիկանները պարզել են նաեւ, որ Արման Ս.-ն սեպտեմբեր ամսին նույն եղանակով մուտք է գործել նույն թաղամասում գտնվող մեկ այլ բնակարան (դարձյալ 2-րդ հարկում) եւ գողացել բաժակներ, ափսեներ, ծաղկամաններ, մոխրամաններ եւ «ԴՎԴ» ձայնարկիչ՝ պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:

Գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնվել:

Գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Քննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ