News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է իրեն որպես Ցին դինաստիայի արքայադուստր ներկայացրած 48-ամյա կնոջը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Արքայադստեր կարգավիճակին համապատասխանելու համար չինուհին օգտագործլ է կեղծ դոլարների կապոցներ եւ ոսկյա ձուլակտորներ: Խաբեբա կինը գործել է «նիգերիական նամակների» դասական սխեմայով: Նա պնդել է, որ սերում է Ցին դինաստիայից եւ խնդրել օգնել իբրեւ թե չինական նահանգի 8 պահեստարաններում թաքցված ընտանեկան գանձերը վերադարձնելու գործում:

Կարծեցյալ արքայադուստրն ընդամենը 1.5 տարվա ընթացքում խաբեությամբ հաջողվել է հայրենակիցներից մոտ 6 մլն յուան (934 հազար դոլար) կորզել: Ի վերջո, «ներդրողներից» մեկը, հոգնելով սպասել իր ներդրած միջոցների վերադարձին, կնոջը պատանդ է վերցրել: Ոստիկանությունը գտել է վերջինիս եւ իսկույն ձերբակալել՝ խարդախության կասկածանքով:

Պարբերականը հիշեցնում է, որ 1636-1912թթ Չինաստանը թագավորել է Ցին դինաստիան: Վերջին կայսրը՝ Պու Ին, ամուսնացել է 5 անգամ, սակայն երեխաներ չի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ