News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ավարտվել է Արագածավան գյուղի բնակիչ Ռ.Ամիրխանյանին դանակահարելու եւ դիտավորությամբ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ը տեղեկացավմ որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ.  հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի Մուսայելյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող  խոհանոցային դանակով Ռ.Ամիրխանյանի որովայնի առաջնային պատին դիտավորյալ հարվածել է ՀՀ քաղաքացի Ա.Գրիգորյանը։

Հարվածի հետեւանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Ամիրխանյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի, աղիների եւ միջընդերքի  բազմաթիվ, միջանցիկ վնասումների ձեւով: Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ