News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Վերջին 10 տարվա ընթացքում իտալալան Կանետո դի Կարոնիա քաղաքի բնակիչները հանելուկային հրդեհների հարյուրավոր դեպքերի ականատես են դարձել: Այս աշնանը վերսկսված տարօրինակ երեւույթները ներառում են ներքնակների, մահճակալների, ավտոմեքենաների եւ կենցաղային տեխնիկայի՝ սառնարանի,հեռուստացույցի, անջատված բջջային հեռախոսների բռնկում, հաղորդում է «FedPost»-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ հանկարծակի նման բռնկումները գրավել են երկրաբանների, ֆիզիկոսների ուշադրությունը, սակայն մինչեւ հիմա կատարվածին բացատրություն չի տրվել: Տեղացիները մեղադրում են ՉԹՕ-ներին:

Ամեն ինչ սկսվեց 2004թ.-ին, պատմում է աղբյուրը, երբ մի քանի տան մեջ հանկարծակի այրվել են սալիկները, փոշեկուլները, հարսանեկան նվերները, կահույքն ու անգամ ջրատար խողովակը: Փորձագետների անցկացրած հետաքննությունն արդյունք չի տվել: Այնուհետ բռնկումները դադարել են:

Սակայն ավելի ուշ մարդիկ ստիպված են եղել համակերպվել տարօրինակ երեւույթների հետ: 2005թ.-ի ապրիլին Իտալիայի կառավարությունը բանակային սպաներից, երկրաբաններից ու ֆիզիկոսներից բաղկացած  խումբ ստեղծեց՝ տեղի ունեցող իրադարձությունների պատճառները պարզելու համար: Սակայն անարդյունք:

Փոքր դադարից հետո անբացատրելի հրդեհները վերադարձան քաղաք: Լրատվամիջոցները հաղորդում են, որ տեղի բնակիչներին դարձյալ տարհանել են: Իտալացիների շրջանում արդեն լուրեր են տարածվում, որ պատճառ կարող է հանդիսանալ հուզական ցնցումներ ապրած ինչ-որ անց, ինչի հետեւանքով նրա մեջ գերբնական ունակություններ են ի հայտ եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Եղվարդում վիճաբանության ժամանակ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին
Ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի…
Չադում զինամթերքի պահեստում տեղի ունեցած հրդեհի և պայթյունների հետևանքով մի քանի մարդ է մահացել
Պետության ղեկավարը հավելել է, որ կսկսվի հետաքննություն՝ պարզելու միջադեպի պատճառները և բացահայտելու մեղավորներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ