News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պինոչետի գաղտնի ծառայության ամենադաժան հիմնադիրներից մեկին՝ Քրիստիան Լաբեին ձերբակալել են Չիլիում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Լաբեն, ըստ աղբյուրի, մեղադրվում է 1973թ. 13 մարդու առեւանգման եւ սպանության մեջ: Նա Աուգուստո Պինոչետի բռնապետության տարիներին DINA գաղտնի ծառայության հիմնադիրներից է: DINA-ում նրա նախկին պետը՝ Մանուել Կոնտրերասը, արդեն ցմահ ազատազրկումն է կրում բանտում: Լաբեի նկատմամբ սա առաջին քննությունն է: Որոշ տվյալներով՝ նա սիրային կապ է ունեցել Պինոչետի դուստր Ժակլինի հետ, ինչի արդյունքում որդի են ունեցել:

Գործակալությունը հիշեցնում է, որ 1973թ. սեպտեմբերի 11-ին Չիլիում հեղաշրջման հետեւանքով նախագահ Սալվադոր Ալյենդեն պաշտոնանկ էր արվել եւ ինքնասպանություն գործել, իսկ իշխանությունն անցել էր բռնապետ Պինոչետին: Պաշտոնական տվյալներով՝ նրա կառավարման տարիներին՝ 1973- 1990թթ., քաղաքական դրդապատճառներով սպանվել էր գրեթե  3,2 հազար մարդ, եւս 1,2 հազարն անհետ կորել էին, կտտանքների էր ենթարկվել շուրջ  28 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ