News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Սիեթլ քաղաքից շուրջ 50 կմ հեռավորությամբ գտնվող Մերիսվիլ քաղաքի դպրոցներից մեկում մարդասպանն անկանոն կրակ է բացել: Seattle Times-ը, վկայակոչելով իրավապահ մարմինների սպաներին, գրում է, որ մարդասպանը մահացել է ինքն իրեն հասցրած հրազենային վիրավորումից:

Ոստիկանությունն առայժմ մանրամասներ չի հաղորդում, սակայն հանրության շրջանում տեղեկություններ են պտտվում 7 սպանվածի մասին: Ողբերգությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ի սահմաններում:

Ոստիկանությունը շարունակում է զննել դպրոցի շենքը, սակայն առայժմ միայն թաքնված աշակերտների եւ ուսուցիչների է գտնում:

Իրավապահները ծնողներին խնդրել են չմոտենալ դպրոցին: Նրանցից մեկը՝ Ջերի Հոլսթոնը, պարբերականի թղթակցին ասել է, որ երբ հրաձգությունը սկսվել է, որդին անմիջապես զանգահարել է իրեն եւ ասել. «Հայրիկ, այստեղ կրակում են: Խնդրում եմ, արի՛»:

«Անմիջապես դպրոց շտապեցի: Ես, հավանաբար, ժամում 100 մղոն արագությամբ էի ընթանում, ոչ մի բանի ուշադրություն չէի դարձնում: Առաջին իսկ օրից, երբ երեխաներս դպրոց գնացին, ես վախենում էի, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- հայտարարել է Հոլսթոնը: Ի դեպ, նրա երկու երեխաներն էլ անվնաս են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ