News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջ շարժվելու համար անհրաժեշտ է համընդգրկուն խաղաղ համաձայնագիր մշակել: Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ղարաբաղյան հարցի շուրջ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին է դիմել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ գագաթնաժողովի ընթացում Ֆրանսիայի ղեկավարը նշել է տեղում երկու կողմերի հարաբերություններում առկա լարվածության արդյունավետ նվազեցման անհրաժեշտության մասին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը որոշել են անցնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո հակամարտության ժամանակ անհայտ կորածների մասին տեղեկությունների փոխանակմանը:

Ֆրանսուա Օլանդը նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել բանակությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման ուղղությամբ ակտիվացնել ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան եւ Միսնկի խմբի համանախագահների կողմից սահմանված սկզբունքների հիման վրա: Նա նշել է, որ ստատու-քվոն անընդունելի է:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել տարաձայնությունների հաղթահարման եւ իրենց բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են երկխոսության շարունակության շուրջ, այդ թվում՝ 2015թ. սեպտեմբերին Նյու-Յորքում անցկացվելիք Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողասրահներում:

Ֆրանսիայի նախագահի կողմից, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատվին Ելիսեյան պալատում կազմակերպված երեկոյան ընթրիքին Ֆրանսուա Օլանդն ու նրա հյուրերը ավելի լայնորեն քննարկել են կովկասյան տարածաշրջանի զարգացման վերաբերյալ հարցրերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երեկ՝  հոկտեմբերի 27-ին,  Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո Փարիզի Մարինյի պալատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մեկնարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Դրանք ավելի ուշ կամփոփվեն Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ հանդիպման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ