News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շանթ Հարությունյանի եւ ընկերներով գործով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն առաջիկա շաբաթ բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը:

«Պաշտպանական կողմը համակարծիք է, խուլիգանություն չկա, բացահայտ խախտումներ են տեղի ունեցել, անմեղության կանխավարկածն է խախտվել: Բոլորս էլ բողոքարկելու ենք եւ Վերաքննիչում էլ բոլորի բողոքները միասին են քննվելու»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ 13 ամբաստանյալներն էլ մարտական են տրամադրված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «Նոյեմբերի 5»-ի գործով 13 ամբաստանյալները հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր ճանաչվեցին հիմնականում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) եւ դատապարտվեցին 1-7 տարվա ազատազրկման, այդ թվում նոյեմբերի 5-ի ակցիան նախաձեռնած Շանթ Հարությունյանը` 6 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 14 մարդու:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ