Կանադայի դատարանը 75 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության երեք աշխատակցի սպանության մեջ մեղադրվողին:
Լսումների ընթացքում պարզվել է, որ Ջասթին Բորքն այս տարվա հունիսին կրակոցներ է արձաել Նյու Բրանսուիէ նահանգի Մոնքթոն քաղաքում` սպանելով երեք եւ վիրավորելով երկու ոստիկանի:
Քաղաքի իշխանությունները թույլ են տվել մարդասպանին բռնելու ուղղությամբ հատուկ գործողություն իրականացնել, այն տեւել է մեկ օր, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատավորն այս հանցագործությունն անվանել է Կանադայի պատմության մեջ ծանրագույններից մեկը:
Նա հաստատել է, որ մեղադրյալ Ջասթին Բորքը պայմանական վաղաժամկետ ազատման ոչ մի հնարավորություն չի ունենա:
Բոքի դատավճիռը ամենախիստն էր 1962 թ. ի վեր, երբ երկրում վերացվել էր մահապատիժը: