News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի նկատմամբ բարի կամք է ցուցաբերել եւ խաղաղության ձեռք է մեկնել, սակայն հայերը մերժել են այն։

Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով Փարիզ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին եւ 1915-ի Ցեղասպանությանը։

Էրդողանը հայտարարել է, թե 1915-ի հետ կապված երկար տարիներ անարդարություններ են տեղի ունենում Թուրքիայի նկատմամբ՝ պնդելով, թե այդ իրադարձություններին չեն ներկայացվել առանց ապատեղակատվության։ «Չնայած մեր բոլոր կառուցողական վերաբերմունքին, Հայաստանը եւ Հայկական սփյուռքը ողջամիտ պահվածք չեն ցուցաբերել։ Մեն ուզում ենք, որ այդ հարցը հանվի քաղաքականությունից, դադարի լինել քաղաքական գործիք եւ հանձնվի պատմաբաններին։ Թող պատմաբանները աշխատեն այդ հարցի վրա։ Մենք մեր արխիվները բացել ենք ու այս պահին 1 մլն փաստաթուղթ է ներկայացվել»,-ասելէ Էրդողանը՝ անդրադառնալով նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։

«Մենք ենք եղել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար առաջին քայլ անողը եւ ձեռք մեկնողը, սակայն մեր բարի կամքը, ցավոք, հայերի մոտ պատասխան չգտավ։ Մենք 1915-ի հետ կապված շարունակելու ենք «ճշմարտությունները» պատմելու մեր ջանքերը»,-շեշտել է Թուրքիայի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ