Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեշվիլին հավատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Նախարարը հիշեցրել է, որ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն: «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Փարիզում մեզ հույս է ներշնչում, որ այդ խնդրի լուծման հարցում դրական առաջընթաց է նկատվում: Դա լավ նշան է: Հավատում ենք, որ այդ հանդիպումները, դրանց դինամիկ զարգացումը դրական արդյունք տան»: