News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց անմիջապես հետո իրենք դիմելու են Վճռաբեկ դատարան: Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե ինչու է իր պաշտպանյալը ողջ դատաքննության ընթացքով սեւ ակնոցով ներկայացել նիստերին եւ ինչով էր պայմանավորված Վերաքննիչի որոշումը հրապարակելու օրը ակնոցից հրաժարվելը: «Չգիտեմ, թե այսօր ինչի հանեց: Իսկ ինքը միշտ ակնոցով էր ներկայանում նիստին, քանի որ ինքը չի սիրում, որ իրեն անընդհատ նկարում են, նաեւ չի ուզում այդ մասին ասել լրագրողներին, դրա համար ակնոցով դեմքը փակում է, երեւի դա էլ էդ մարդու ձեւն է»,-պատասխանեց Հայկ Ալումյանը:

Իսկ թե ինչով էր պայմանավորված Վահե Ղուկասյանի՝ Վերաքննիչի որոշումը ժպիտով լսելը՝ արդյոք վստահ է, թե Վճռաբեկը կբեկանի որոշումը, թե կալանավայրում կյանքը այդքան էլ վատ չէ, փաստաբանը դա պարզաբանեց այսպես՝   «ուժեղ մարդիկ ամենածանր հարվածները ժպիտով են ընդունում»:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման, փաստաբանը վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում, որը այն անփոփոխ էր թողել: Վահե Ղուկասյանը առաջին ատյանի դատական նիստերից սկսած առաջին անգամ դատարան էր ներկայացել առանց արեւային ակնոցի, դատավճիռը լսեց ժպիտով եւ դիմեց դահլիճում գտնվող մի քանի տասնյակ ընկերներին եւ հարազատներին. «Դուխներդ չգցեք, սաղ լավ ա լինելու, առաջ Աստված»

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ