Լոնդոնի մետրոպոլիտենը օրական ուղեւորահոսքի նոր ռեկորդ է սահմանել՝ 4 մլն 576 հազար ուղեւորություն: Այդ մասին հայտարարել են մայրաքաղաքային մետրոյի ղեկավարները:
«Ռեկորդը գրանցվել է ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին, գերազանցվել է Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ՝ 2012թ. օգոստոսի 7-ի ռեկորդը՝ 4 մլն 544 հազար ուղեւորություն», - հայտարարել է լոնդոնյան մետրոպոլիտենի ղեկավար Ֆիլ Հեֆթոնը:
«Իհարկե, այդ օրը մետրոն աշխատել է անվճար ռեժիմով», - նկատել է նա: Սակայն նոր ռեկորդն ուներ իր յուրահատկությունները. Վճարային ընկերություններից մեկը մետրոպոլիտենի համար վերջինիս նոր պլաստիկ քարտը ձեռքբերողներին անվճար ուղեւորության հնարավորություն էր տալիս: