News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ 2013թ. ապրիլին 19-ամյա Տիգրան Հայրապետյանին սպանելու համար 10 տարվա ազատազրկման դատապարտված 17-ամյա Հայկ Աղամալյանի հարազատները չեն ընդունում դատարանի վճիռը եւ շարունակում են պնդել, որ սպանությունը Հայկը չի կատարել:

NEWS.am-ի թղթակցի զրույցում Հայկի մայրը՝ Նարինե Արիստակեսյանը հայտնեց, որ եթե դատավորն ընդուներ փաստաբանի միջնորդությունները, ապա կապացուցվեր, որ Հայկն անմեղ է:

«Այս երկրում արդարություն չկա, ոչ էլ օրենք կա, առանց համալիր փորձաքննություների՝ մարդ են դատում: Հայկս էլ է վատ վիճակում, բայց մենք այսպես չենք թողնելու, պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան: Մինչեւ վերջ գնալու ենք, որ ապացուցվի տղայիս անմեղությունը»,- նշեց տիկին Նարինեն:

Նշենք, որ նոյեմբերի 25-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան ապօրինաբար զրկել կյանքից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ