News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

90 տարեկան հասակում մահացել է անգլիացի ամենահայտնի գանգստեր Ֆրենկի Ֆրեյզերը, որը կյանքի գրեթե կեսն անցկացրել է բանտում: Նա հայտնի է նաեւ   «խելագար Ֆրենկի» կամ «Դենթիսթ» մականուններով: Վերջին մականունն ստացել է մյուս գանգստերների ատամները հարթաշուրթով քաշելու սովորություն ունենալու պատճառով: 

Ֆրեյզերը Արեւելյան Լոնդոնի գանգստերների սերնդի ողջ մնացած վերջին նեկայացուցիչն էր, որոնք պարբերաբար հայտնվել են 1960-ականների թերթերի քրեական թողարկումների բաժիններում, նշում է BBC-ն: Նա բանտից դուրս էր եկել  1989 թ.՝ այնտեղ անցկացնելով ընդհանուր առմամբ 42 տարի: Չնաած տարիքին, Ֆրենկի Ֆրեյզերը Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր մարդն է եղել, հայտնում է Lifenews-ը:

Անցյալ շաբաթ  Ֆրեյզերը ձախ ոտքի վիրահատության էր ենթարկվել, որից հետո կոմայի մեջ էր ընկել: Նոյեմբերի 26-ին Ֆրեյզերի ընտանիքը որոշել էր հրաժարվել  արհեստական կենսապահովման սարքից:

Ենթադրվում է, որ Ֆրեյզերը ոտքի վնասվածքն ստացել է դեռեւս 1969 թ.՝ «Փարքհերսթ» բանտի խռովությունների ժամանակ, որի հրահրողը հենց ինքն էր եղել:   Նրա առաջին ազատազրկումը տեւել էր 20 տարի: 

Ֆրեյզերը հաճախ հեռուստատեսությամբ կիսվել է իր անցյալի հիշողություններով: Նրա ինքնակենսագրությունը ակնթարթորեն տարածվել էր կես միլիոն օրինակով: Բրիտանական հեռուստաալիքներից մեկը նույնիսկ նրա հիշողություններն էկրանավորելու ծրագիր է սկսել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ