News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով դատավարությունը:

Այսօր` նոյեմբերի 27-ին, պաշտպանական ճառերով հանդես են գալիս ամբաստանյալների փաստաբանները:

Առաջինը ճառով հանդես եկավ Արթուր Սուքիասյանի փաստաբանը: Վերջինը դատարանին խնդրեց հաշվի առնել փաստը, որ իր պաշտպանյալն ընդունել է հանցանքը եւ անկեղծ զղջացել կատարվածի համար:

«Մարդասիրական վերաբերմունք դրսեւորեք եւ պայմանական պատիժ կիրառեք Արթուր Սուքիասյանի նկատմամբ»,- նշեց փաստաբանը:

Ամբաստանյալ Սարգիս Սարգսյանի փաստաբան Արշակ Թովմասյանն էլ համոզմունք հայտնեց, որ իր պաշտպանյալի` կազմակերպված խմբի անդամ լինելը, չի ապացուցվել դատաքննության ժամանակ:

«Պատճառված վնասը մեր մասով լրիվ փոխհատուցված է: Դատախազը պահանջում է 4 տարի 7 ասմվա ազատազրկում, որի հետ մենք համաձայն չենք: Հաշվի առնելով, որ նա առաքինի անձնավորություն է, ստացել է մրցանակ վարչապետի կողմից, ինչպես նաեւ մասնակցել է Արցախյան հերոսամարտին` խնդրում եմ պատիժը պայմանական կիրառել»,- ավելացրեց Արշակ Թովմասյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար։ Դատախազը Վազգեն Խաչիկյանի համար պահանջել է 13 տարվա, իսկ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի համար՝ 6 տարի, 2 ամսվա ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ