News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի արյան նմուշը 2013թ. դեկտեմբերի 31-ին հերթապահող լաբորանտին չի հանձնվել։ Այս մասին այսօր` նոյեմբերի 27-ին,  Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վկաների հարցաքննության ժամանակ ասաց գործով վկա, «Արաբկիր» բժշկական կենտրոնի հերթապահող լաբորանտ Նաիրա Քոչարյանը։

«Իմ հերթապահության ժամանակ շտապ ցուցումով արյան անալիզ չեմ գրանցել։ Անձամբ ինձ  Լիա Միասակյանի արյուն չի բերվել։ Ես հերթապահությունս հանձնել եմ հունվարի 1-ին՝ առավոտյան 8-ին։ Ես տեղյակ չեմ, գուցե հետո բերվել է, բայց ոչ շտապ ցուցումով»,- դատարանին ասաց վկա Նաիրա Քոչարյանը։

Դատարանում ցուցմունք տվեց նաեւ «Արաբկիր» բժշկական կենտրոնի մայրապետ Ռուզաննա Օհանյանը, որը նշեց, որ Լիա Միսակյանը հիվանդանոց բերվելու առաջին օրերին շատ առողջ, առույգ եւ ուրախ էր։ Նա հստակ չհիշեց՝ արդյոք Լիա Միսակյանի արյան փորձանմուշը հանձնել է բժշկուհի Լարիսա Վարդանյանին։

«Ես իմ գործողությունն եմ կատարել։ Բայց կոնկրետ չեմ հիշում՝ անալիզների ցուցակում բալիկի՝ Լիայի անունը եղել է, թե ոչ։ Առաջին օրը միայն տեսա, որ բալիկը Լարիսայի ձեռքը բռնած գիշերը քայլում էր հիվանդասենյակում, առողջ ու ուրախ տեսք ուներ»,- իր ցուցմունքում նշեց վկա Օհանյանը։

Վկայի հայտարարությունը այն մասին, թե Լիա Միսակյանը առողջ եւ առույգ է եղել հիվանդանոցում, վրդովեցրեց տուժողի հորը՝ Գեորգի Միսակյանին։

«Մի օր ես տեսել էրեխուն, էդ ինչի՞ց հասկացար, որ առողջ ու առույգ է, թե՞ սովորացրել են, որ ասես առողջ էր։ Խոստացավ չստել, բայց սուտ ցուցմունք է տալիս»,- ասաց Գեորգի Միսակյանը։

Վկաներին քննելուց հետո պետք է հարցաքննվեր նաեւ փորձագետ Սեւոյանը։ Սակայն վերջինը չէր ներկայացել դատարան գործուղման մեջ լինելու պատճառով։

Դատախազ Դավիթ Կարապետյանը միջնորդեց փորձագետին դատարան հրավիրել հաջորդ նիստին եւ հարցաքննել։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայան ա դեկտեմբերի 19-ին։

Հիշեցնենք, որ 2-ամյա Լիա Միսակյանը 2012թ. դեկտեմբերի 31-ին բարձր ջերմությամբ տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ դեղամիջոցներ ընդունելուց հետո փոքրիկն իրեն լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել էր եւ նա մահացել էր:  Ըստ փորձաքննության՝ երեխան մահացել է թոքաբորբից: Թեեւ դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին հերթապահած բժիշկուհիները պնդում են, որ երեխայի մոտ ոչ թե թոքաբորբի, եղել են սուր շնչառական վարակի ախտանիշներ, եւ որ իրենք սխալ թույլ չեն տվել, երեխայի ծնողները փոքրիկի մահվան մեջ նրանց են մեղադրում՝ պնդելով, որ տոնական օրերին պատշաճ ուշադրություն չեն դարձրել փոքրիկին։

Մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ