News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Իրանի քաղաքացի, ով մտադրվել էր ապօրինի հատել պետական սահմանը: ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչությունը հայտնում է, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է:

ԱԴԾ ՍՎ-ի հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

 «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությանը պետական սահմանի պաշտպանության գործում իրենց ուժերի սահմաններում կամավոր հիմունքներով օգնություն են ցուցաբերում  տեղի բնակիչները, որոնք միավորված են ժողովրդական կամավորական դրուժինաներում:

Շնորհիվ զգոնության, վճռականության եւ ընկերական փոխօգնության՝ ձերբակալվում են պետական սահմանը, սահմանային ռեժիմը եւ պետական սահմանի ռեժիմը խախտողները:

Այսպես, նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի մարզի Գտաշեն գյուղի բնակիչ Արմեն Է.-ն անհայտ անձի է հայտնաբերել, որը հետաքրքրվում էր՝ ինչպես անցնել հայ-թուրքական սահմանի կողմ: 

Արմենը, լինելով կամավորական դրուժինայի անդամ, հաղորդել է սահմանապահ ջոկատին եւ միայնակ փորձել ձերբակալել իրավախախտին: Անհայտ անձը փորձել է փախչել դեպի պետական սահման:

Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները մի քանի րոպեից փակել են պետական սահմանի այդ հատվածը: Արմենը օգնության է կանչել համագյուղացիներին եւ ազդանշանային համալիրից 200 մետր հեռավորության վրա անծանոթին ձերբակալել են:

Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը ԻԻՀ-ի քաղաքացի է՝ 1976 թ. ծնված: Հարցման ընթացքում  նա բացատրել է, որ մտադրվել էր ապօրինի հատել սահմանը եւ Թուրքիա մեկնել: Իր արարքի դրդապատճառը պարզաբանել է անձնական խնդիրներով: 

Նոյեմբերի 25-ին ձերբակալվածը  հանձնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, որոնք կպարզեն  կատարվածի բոլոր հանգամանքները: 

Սա  սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խիզախության առաջին դեպքը չէ:

Այսպես, այս տարվա սեպտեմբերին Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում (Երասխ բնակավայրում) տեղի երկու բնակիչներ Պետրոսյան Ռաֆիկը եւ Դավթյան Կարոն ձերբակալել են Աֆղանստանի քաղաքացու՝ քաջություն եւ վճռականություն դրսեւորելով: Դրուժինայի անդամներն իրենց հմուտ գործողությունների համար պարգեւատրվել են արժեքավոր նվերներով:

2014 թ. կամավորական դրուժինաների անդամների մասնակցությամբ Սահմանապահ վարչության տեղամասում ձերբակալվել է 9 իրավախախտ:

Հայտնի փաստ է, որ սահմանի հուսալի պաշտպանությունն անհնար է  առանց տեղի բնակիչների մասնակցության, նրանց զգոնությունից եւ արիությունից է նախեւառաջ կախված իրենց հարազատների անվտանգությունը:

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչությունը հատուկ շնորհակալություն է հայտնում սահմանամերձ բնակավայրերի բոլոր բնակիչներին՝ պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած գործուն աջակցության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ