Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է Մախաչկալայի նախին քաղաքապետ Սաիդ Ամիրովին 16 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել: Դատարանը վճռել է, որ ռուսական իշխանությունները վերջինիս կալանավորելուց հետո անհրաժեշտ բժշկական օգնություն չեն ապահովել:
Պահանջվող գումարից 15 հազար եվրոն բարոյական վնասի փոխհատուցումն է, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Սայիդ Ամիրովը 2014թ. հուլիսին 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նա իր համախոհների հետ ծրագրել է իր քաղաքական մրցակից Սահիդ Մուրտազալիեւի սպանությունը: Պատգամավորի ինքնաթիռը պետք է կործանվեր շարժական զենիթահրթիռային համալիրի օգնությամբ, իսկ հանցագործությունը վերագրվեր զինյալներին:
Ամիրովը 1998-2013թթ. զբաղեցրել է Մախաչկալայի քաղաքապետի պաշտոնը: 1993թ. Ամիրովի նկատմամբ մահափորձ էր կատարվել, ինչից հետո վերջինիս ոտքերը կաթվածահար են եղել, եւ նրան մշտապես բժիշկների օգնություն է պահանջվում: