News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Հարսնաքարի» գործով դատապարտված Գարիկ Մարգարյանի մայրը չի կարեւորում, թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ինչ պատիժ կսահմանի դատարանը Գարիկ Մարգարյանի եւ Նորայր Հայրապետյանի նկատմամբ:

Նունե Մարգարյաին մտահոգում է այն, որ ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Հարսնաքարի» գործով դատապարտյալների բողոքը եւ որ իր որդին դեռ 10 տարի պետք է ազատազրկված մնա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը։

«Ես նշանակություն չեմ տալիս՝ 1 ամիս կտան, թե 2ամիս, փինաչի Դավիթ Հարությունյանը  արդեն դատապարտել է: Իրան դատավոր չեմ համարում, իրա արած դատը փինաչու դատ էր, 12 տարի դատապարտեց: Ինքը դատավոր աշխատելու իրավունք չունի»,- ասաց դատապարտյալի մայրը:

Նունե Մարգարյանը անիծում է այն օրը, երբ իր որդին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում աշխատանքի անցավ.«Սեւ լիներ էն օրը , որ տղես գնաց «Հարսնաքարում» աշխատելու, իմ երեխու ոտքը կոտրվեր չգնար այնտեղ աշխատելու»:

Նունե Մարգարյանի խոսքով՝ իրենց  հաջորդ քայլը Եվրոպական դատարան դիմելն է։

Հիշեցնենք, որ դատախազ Նարեկ Թոփուզյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու՝ փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար պահանջել է մեկ ամսվա կալանք սահմանել «Հարսնաքարի» գործով 12-ական տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի եւ Նորայր Հայրապետյանի նկատմամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։ Ամբաստանյալների պաշտպանները դիմեցին Վճռաբեկ դատարան, սակայն դատարանը գործը վարույթ չընդունեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ