News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը այցելել է Ջավախք, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների ղեկավարների, երկու շրջանների հոգեւոր առաջնորդների, ինչպես նաեւ բնակչության հետ։

Ախալքալաքում դեսպանին դիմավորել են Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ աղուհացով եւ հայկական երաժշտության ուղեկցությամբ։

Նախկին ծանրորդ, աշխարհի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր Յուրի Վարդանյանը Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել 5 ամիս առաջ։ Նա այս պաշտոնում փոխարինել է Հովհաննես Մանուկյանին, ով ներկայումս Հայաստանի արդարադատության նախարարն է։

Իշխանությունների եւ բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են Վրաստանի նոր միգրացիոն օրենքի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի  հետ սահմանին մաքսային կարգավորումների վերաբերյալ խնդիրները, որոնք դժվարություններ են ստեղծում տեղի բնակչության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ