News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 8-ին Ախալքալաքում կալանավորված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության եւ զենքի ապօրինի ձեռք բերման, պահելու եւ կրելու համար, հայտնում է JNews- ը:

Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստի առթիվ Վրաստանի դատախազությունն Արթուր Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրել կանխամտածված սպանության եւ հրազենի եւ զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահման եւ կրելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին երիտասարդների միջեւ վիճաբանության ժամանակ, սպանվել է 27-ամյա մի տղամարդ: Այս ողբերգությունը զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել: Հանգուցյալի համագյուղացիները գնացել էին ջարդելու սպանության մեջ կասկածվողի հարազատների տներն ու ավտոմեքենաները: Արդյունքում իրավիճակը կարգավորելու համար հատուկ նշանակության ուժեր էին ներգրավվել: Այս պահին իրավիճակն Ախալքալաքում կայունացել է:

Ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել էր Արթուր Գաբրիելյանը (ծնվ. 1983 թ.)` կանխամտածված սպանության եւ հրազենի ապօրինի ձեռքբերման, պահման եւ օգտագործման մեղադրանքով:

Հանցագործության համար առավելագույն պատիժը 7-ից 15 տարվա ազատազրկումն է:

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին (ծնվ. 1993 թ.): Վ.Մ.-ն մահացել է նախքան հիվանդանոց տեղափոխվելը:

Մեղադրյալի անձնական խուզարկության ընթացքում իրավապահները առգրավել են այն զենքը, որով կատարվել է հանցագործությունը:

Ա.Գ.-ն ձերբակալվել է  դեպքից մի քանի ժամ անց: Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի եւ Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ, III եւ IV հոդվածներով, որոնք կանխամտածված սպանություն եւ զենք ապօրինի պահում են նախատեսում:

Հետաքննությունը շարունակվում է «խմբակային բռնություն կազմակերպելու եւ դրանում մասնակցության փաստով` հանցագործներին բացահայտելու եւ ձերբակալելու նպատակով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում վենդետան չի բացառվում. դեպքի մասին պատմում է Արտակ Գաբրիելյանը
Այնուհետեւ սպանվածի կողմնակիցներն արդեն հրկիզել են սպանողի տունը, հայրական տունը, իրեն պատկանող հյուրանոցը եւ եւս 2 տուն…
Ամենաշատ