News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Սամցխե-Զավախքի ոստիկանական բաժանմունքը հետաքննություն է սկսել Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով, հայտնում է JNews-ը:

Գործակալությունը նշում է, որ քննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի «Դ» ենթակետով, որը մեծ գումար ստանալու նպատակով  շորթում է ներառում, որն ուղեկցվում է տուժողի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնության, նրանց ունեցվածքը ոչնչացնելու կամ վնասելու, լուրեր կամ այլ տեղեկություններ տարածելու սպառնալիքով, որոնք կարող են էականորեն խախտել նրանց իրավունքները:

Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով: Օգոստոսի 10-ին «Վրացական երազանք»-ի պատգամավորի փաստաբան Թարիել Մուրմանիշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հենզել Մկոյանը երկու անգամ սպառնալիքներով հեռախոսազանգեր է ստացել: «Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին»,- հայտնել էր Մուրմանիշվիլին:

Հենզել Մկոյանը Վրաստանի խորհրդարանի անդամ է 1999 թվականից: Նա երկու անգամ առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից, երկու անգամ «Ազգային շարժման» անունից մտել է օրենսդիր մարմին, իսկ 2016 թվականից ի վեր ներկայացնում է «Վրացական երազանք» կուսակցությունը: 2020 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը չէր առաջադրել Մկոյանին որպես պատգամավորի մեծամասնական թեկնածու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ախալքալաքում վենդետան չի բացառվում. դեպքի մասին պատմում է Արտակ Գաբրիելյանը
Այնուհետեւ սպանվածի կողմնակիցներն արդեն հրկիզել են սպանողի տունը, հայրական տունը, իրեն պատկանող հյուրանոցը եւ եւս 2 տուն…
Ամենաշատ