News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ոստիկանները պարզել են, թե ով է հարձակվել եւ ծեծի ենթարկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝  ՀԱԿ պատգամավորին հարվածողը թալինցի է, անունը՝ Արշակ, նա 41 տարեկան է: Նա մասնկացել է արցախյան ազատամարտին, ամուսնացած է, ունի կին եւ երեխա, մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Արշակը պատմել է, որ ինքը ընդամենը «հայրենասիրական ապտակ» է հասցրել Արամ Մանուկյանին: Նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել եւ հարվածել դեմքին:

Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցառումներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։ 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված տեսանկարահանող սարքի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
18-ամյա աղջիկը սպառնացել է նետվել Կիևյան կամրջից, քաղաքացիները փրկել են, սակայն րոպեներ անց նա նետվել է
Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների կողմից փրկվածին տեղափոխում են ոստիկանական ավտոմեքենան, որտեղ նա ոստիկաններին խնդրում է, որպեսզի իրեն ջուր տան...
Համագյուղացիների վեճը վերածվել էր ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ. 5 անձ բերման է ենթարկվել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 00.04-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի...
Շտապօգնության խումբն ահազանգել է, որ տանտերն իրեն ոչ ադեկվատ է պահում իրեն. Վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Սեպտեմբերի 26-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության...
Ադրբեջացիները չեն թաքցնում ուրախությունը Ստեփանակերտում պայթյունի առիթով. SpecialEurasia-ի հաշվետվությունը
Ադրբեջանի հարձակումն Արցախի դեմ լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել...
Պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել են. Արցախի ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել (ֆոտո)
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք...
Դանակահարություններ Երևանում․ Արաբկիրից վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Երեւանում, այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի…
Ամենաշատ