News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Եվրամիության պետությունների արտգործնախարարների խորհրդակցության ժամանակ հավանություն տրված Ղրիմի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պաշտոնապես ստորագրվել է: Պատժամիջոցները նշանակալիորեն նեղացնում են թերակղզում եվրոպացի ներդրողների հնարավորությունները:

Հայտնի է, որ փաստաթղթերի տակ ստորագրությունները հավաքվել են հեռակա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: Դիվանագետները դրանք ուղարկել են էլեկտրոնային փոստով:  Հայտնի է, որ եվրոպական ֆիրմաներին կարգելվի նոր ներդրումներ իրականացնել Ղրիմում ընկերությունների գնման, սեփականության մասնաբաժնի կամ համատեղ ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով: Բացի այդ, կարգելվի նաեւ Ղրիմին հարող սեւծովյան խութում գազի եւ նավթի հանույթը, ինչպես նաեւ տուրիստներին թերակղզի ուղարկումը: Վերջապես, թվարկվում են ապրանքների 8 կատեգորիաներ, որոնք արգելված է Ղրիմից արտահանել Եվրամիություն: Դրանց թվում են էներգառեսուրսները:

Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու հարցը կքննարկի հունիսի 24-ին
ԵՄ-ն կհրաժարվի նման սահմանափակումներից, երբ օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ հայտարարվի...
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի ամսաթիվը
Բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է ԵՄ ֆինանսների նախարարների...
Մոլդովայում որոշել են ԵՄ-ին անդամակցության գլխավոր բանակցողին
Սանդուն ստորագրել է հրամանագիր բանակցություններն սկսելու մասին...
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակացության գաղափարը ավելի մեծ տարածում է ստանում երկրի քաղաքացիների շրջանում. ՀԿ ղեկավար
ԵՄ-ին անդամակցության գաղափարը տարածում է ստանում քաղաքացիների շրջանում...
ՀՀ-ն դե ֆակտո ժողովրդավարական երկիր չէ, ժողովրդավարությունը թերի չի լինում. Հովհաննես Ազոյան
Ժողովրդավարությունն ինձ համար իրավունքն է, պարտավորությունն է և ապահովությունը։ Ահա այս երեք նախապայմանն է ինձ համար, որ կստեղծի…
4 քաղաքական կուսակցություն առաջարկել է եռամսյա ժամկետում կազմակերպել ԵՄ-ին ՀՀ անդամության հանրաքվե. քաղաքական գործիչ
Հանրաքվեի կազմակերպման առաջարկ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ