News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի մամլո ծառայությունից  NEWS.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հուլիսի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում են եղել նաեւ սենատորներ Օդետ Տերադը եւ Ֆիլիպ Դալիեն:

Ողջունելով հյուրերին` նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ջերմ տպավորություններով է հիշում այս տարվա մարտին Ֆրանսիայի Սենատում կայացած իր հանդիպումը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծապես գնահատում է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը, որի շնորհիվ Ֆրանսիայում օբյեկտիվ տեղեկատվություն է տարածվում Հայաստանի մասին. « Հուսով եմ՝ Հայաստանում հանգամանորեն կծանոթանաք մեր պատմությանը, մշակույթին, խնդիրներին ու մարտահրավերներին: Իսկ մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ժողովրդի ջերմությունը Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների նկատմամբ մշտապես պահպանվի», - ասել է նախագահը:

Հանրապետության ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի մեծ դերակատարության համար` ընդգծելով հատկապես խորհրդարանի դերը:

Սերժ Լագոշն ասել է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է նոր թափով առաջ մղել` կասեցնելով միջազգային անտարբերությունը, որի պատճառով տեղի ունեցավ նաեւ 20-րդ դարի հաջորդ` Ռուանդայի ցեղասպանությունը:

Զրուցակիցները կարեւորել են եվրոպական կառույցներում հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականների միջեւ փոխշփումների ակտիվացումը եւ համագործակցության խորացումը:

Հանդիպման ընթացքում հանրապետության ղեկավարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումներն ու մտահոգությունները, պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ