News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյումրեցի ընտանիքի 6 անդամներին սպանելու համար մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական արդարադատությանը հանձնելու պահանջով այսօր՝ հունվարի 12-ին, ռազմաբազայի մոտ հավաքված քաղաքացիները Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ երկար բանակցություններից հետո, ժամը 19-ի մոտ վերջապես որոշեցին հեռանալ ռազմաբազայի մոտից։

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը հրապարակեց հավաքվածների վճիռը՝ վաղը՝ հունվարի 15-ին, Ավետիսյանների հուղարկավորությունից հետո, կրկին հավաքվել դատախազության մոտ։

Քաղաքացիներն այդ ժամին վերջնական պատասխան են սպասում դատախազությունից Պերմյակովի ճակատագրի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր ակցիայի մասնակիցները, ճեղքելով ոստիկանական շղթան, ընդհուպ մոտեցել էին ռազմաբազայի հսկիչ անցագրային կետին, ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախումներ էին եղել, ռազմաբազայի մոտ էր գնացել Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որին երկար բանակցություններից հետո հաջողվել էր համոզել հավաքվածներին հեռանալ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ