News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փաստաբան Թամարա Յայլոյանը եղել է Գյումրիում 6 անձի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի փաստաբանը, երբ նա կասկածյալ էր եւ մասնակցել է մի շարք քննչական գործողությունների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նա պատմեց, որ իրեն որպես փաստաբան ներգրավվելու հարցով դիմել է Շիրակի քննչական պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը՝ խնդրելով ներկայանալ ռուսական զորամաս: Թամարա Յայլոյանը մասնակցել է նրա հարցաքննությանը, անձնական խուզարկությանը, ձեռքերից, ականջներից եւ քթանցքից կրակոցի հետքեր վերցնելուն: Ըստ որում՝ հետքեր վերցնող փորձագետը հայ էր, հետեւաբար՝ փորձաքննությունը կացնկացվի Երեւանում:

Հարցին, թե ինչ էր նշում Պերմյակովը՝ որպես սպանության պատճառ, փաստաբանը պատասխանեց. «Հիմնականում բոլոր հարցերին պատասխանում էր՝ չեմ կարող ասել: Երբ ասում էին՝ ինչու սպանեցիր, իսկ երեխային ինչու սպանեցիր, ասում էր՝ չեմ կարող ասել: Պերմյակովը պատմում էր, թե պատահական է մտել այդ տուն, պարզապես երբ հասել է այդտեղ, ծարավ է զգացել, որոշել է ներս մտնել: Ինքը շատ հոգնած էր, անընդհատ քնում, արթնանում էր, դանդաղ, դժվարությամբ էր խոսում: Պատմում էր, որ պատուհանից է մտել, երեք սենյակ էր, առաջինում մի հոգի էր, արթնացավ, աղմկեց, ասում է՝ ես հայերեն չեմ հասկանում, երբ ձեռքը տարավ հեռախոսին, կրակեց, հետո երկրորդ սենյակից ձայն լսեց, գնաց, 2 հոգի էին, երկուսին էլ կրակեց, երրորդ սենյակում 4 հոգի էին, երեքին սպանեց, փոքիկին էլ էր ուզում սպանել, ավտոմատը չաշխատեց, դրա համար դրա վրա գտնվող սվինով հարվածեց: Դրանից հետո նա հագուստը փոխել է հավանաբար հետքը թաքցնելու համար, ջուր խմել եւ հեռացել: Պերմյակովը նաեւ ասում էր, թե ինքը Թուրքիա գնալու նպատակ չի ունեցել, հենց այնպես գնում էր, փախչում էր, հայտնվեց սահմանի մոտ, այստեղից էլ ես եզրակացնում եմ, որ ինքը որեւէ շեղում չունի: Ինքը ասում է նաեւ, որ մենակ է եղել»,-ասաց փաստաբանը: Իսկ թե ըստ փաստաբանի՝ որն է սպանության իրական մոտիվացիան, փաստաբանը նշեց, որ երեւի կան որոշ մարդիկ, որոնք առանց որեւէ տրամաբանության ինչ-որ բան են անում, երեւի չափազանց շատ ենք տրամաբանություն փնտրում, իրենց համար թերեւս ներմալ է, որ տրամաբանություն չկա:

Դրանից հետո ռուսական կողմի քննիչը դիմել է Թամարա Յայլոյանին, որպեսզի նա մասնակցի կալանքի սանկցիային, սակայն նա հրաժարվել է, քանի որ էմոցիոնալ առումով չէր կարող ներկա գտնվել, զգացմունքները թույլ չէին տալիս, հարցաքննության ժամանակ էլ մի քանի անգամ չի դիմացել եւ դուրս է եկել: Նա կարծում է, որ հայկական կողմից անպայման պետք է փաստաբան կամ հանրային պաշտպան մասնակցի եւ լավ կլինի, որ տղամարդ լինի:

Որպես կասկածյալ, երբ փաստաբանը մասնակցել էր քննչական գործողություններին, նրա խոսքով. ռուսական կողմի քննիչը ասել էր, որ ամենայն հավանականությամբ Պերմայոկվին կհանձնեն հայկական կողմին, պետք է դատախազները պայմանավորվեն: Իսկ թե ինչպես էր Պերմյակովը հայտնվել ռուսական իրավազորության ներքո, Թամարա Յայլոյանը երկու հարց է բարձրացնում՝ նախ ռազմաբազայի տարածքը ՌԴ տարածք է, թե ոչ եւ սահմանը պահող օտարերկրյա զինծառայողները մարդ բռնելիս իրավունք ունեի՞ն նրան տեղափոխել ռազմաբազա, թե պետք է ահազանգեին հայ իրավապահնեին:

Թամարա Յայլյոնանն ասաց, որ միայն այսքան օր անց որոշել է խոսել, քանի որ անհեթեթ մեկնաբանություններ էին արվում իր հասցեին: Նա վստահեցնում է, որ ինքը որեւէ գումար չի վերցրել եւ չի վերցնելու որպես կասկածյալ միջոցառումներին մասնակցելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ