News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  Բրյուսելում Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո կայացած մամուլի ասւոլիսից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մասնավորապես նշել է.

«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում ԵՄ մեր գործընկերների հետ միասին ծավալուն քննարկումներ անցկացրեցինք Հայաստան - ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ, որոնք ներառում էին մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսություն, մեր հարաբերությունների ապագա իրավական հիմք, շարժունակություն, մարդու իրավունքներ, տնտեսական բարեփոխումներ, ԵՄ աջակցություն Հայաստանին։ Մենք երախտագիտություն հայտնեցինք Եվրոպական միությանը՝ մեր երկրին տարիներ շարունակ ցուցաբերված շարունակական օժանդակության համար, որը նշանակալի դեր է ունեցել Հայաստանում բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացման համար։

Քննարկեցինք մեր հարաբերությունների ապագա իրավական հիմքի շրջանակները։ Ես վերահաստատեցի մեր հաստատակամությունը՝ խորացնելու համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում եւ ուղղություններով ՝ այն կառուցելով վերջին տարիների ձեռքբերումների հիման վրա՝ հաշվի առնելով մեր պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն շրջանակներում։

Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ շարժունակության, միգրացիայի եւ մարդկային շփումների զարգացման ոլորտներում, ԵՄ հետ համագործակցության համատեքստում մեր առաջնահերթությունների շարքում է։ 2014թ. հունվարին ուժի մեջ մտան ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերը։ Մենք ցանկանում ենք մեկնարկել մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսության հաջորդ փուլը՝ միտված Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի տեղաշարժին։

2014թ.-ին ուժի մեջ մտավ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը հնարավորություն տվեց Հայաստանին՝ մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի եւ համագործակցելու ԵՄ գործակալությունների հետ։
Մենք անդրադարձանք նաեւ տարածաշրջանային հարցերի։ Ես ներկայացրեցի ղաղրաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մեր համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ