«Ռոսկոմնադզորը» RBK-ի տպագիր տարբերակին ու եւս 5 զանգվածային լրատվամիջոցի նախաձգուշացրել է կրոնական ծաղրանկարների օգտագործման համար, «ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Նախազգուշացվել են ՌԲԿ-ի տպագիր տարբերակն ու եւս 5 պարբերական: Ծաղրանկարների հետ կապված նույն պատմությունն է», - ասել է «Ռոսկոմնադզորի» ներկայացուցիչը՝ հավելելով, որ սա տարվա ընթացքում դեռեւս առաջին նախազգուշացումն է ՌԲԿ-ին: Ըստ օրենսդրության՝ երկրորդից հետո պարբերականը կարող է զրկվել լիցենզիայից: