News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Ընթացիկ տարեսկզբից Ադրբեջանի ԶՈՒ կողմից ցուցաբերվող ակտիվությունը սադրանք է՝ ուղղված հայկական բանակի դեմ։ Այս մասին հունվարի 28-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողներին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է։

Ի պատասխան հարցին՝ սահմանին լարվածությունն արդյոք պատերազմի վերսկսման ազդանշան է, Մովսես Հակոբյանը նկատել է, որ իր գործողություններով ադրբեջանական կողմը փորձում է վնաս հասցնել  հայկական բանակին, սակայն չի կարող։  «Հակառակորդը կարող է ամեն օր ակտիվանալ, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում»,- ընդգծել է Մովսես Հակոբյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ