News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հունվարի 27-ի հայտարարությունը մի փոքր տարբերվում էր նախորդ հայտարարություններից, սակայն դարձյալ դժգոհության առիթ կա: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ հայտարարության մեջ հստակ չի բանաձեւվել իրողությունը։

«Երեկ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը վերջապես մի փոքր տարբերվում էր։ Իհարկե, այդ տարբերությունը նյուանսների մեջ էր, բայց էլի հստակ չի բանաձեւվել այն իրողությունը, որն առկա է այսօր. ո՞վ է ագրեսորը, ո՞վ է ապակայունացնում տարածաշրջանը, ո՞վ է խոցելի դարձնում տարածաշրջանը, ո՞վ է խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն գործադրում, ո՞վ է դպրոցներ գնդակոծում, ովքե՞ր են այդ ստահակները»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, եթե համանախագահներն ի վիճակի չեն սանձել Ադրբեջանին, ապա պետք է գոնե սահմանամերձ գյուղերի դպրոցներում սովորող երեխաների կրթության հարցը լուծեն, որ դպրոցները չգնդակոծվեն, եւ երեխաները հաճախեն դպրոց:

«Եթե չեք կարողանում սանձել նավթարբուքի մեջ գտնվող մարդուն, գուցե բացառապես կրթության իրավունքով զբաղվեք: Ես էլի դժգոհ եմ Մինսկի խմբի այսպես ասած եռյակի հայտարարությունից: Սակայն վստահ եմ, որ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները շատ լավ գիտեն՝ ով ով է, շատ լավ գիտեն, որ Ալիեւն ընկել է ցեյտնոտի մեջ եւ փորձում է նման վարքականոնային շեղումներով իբր թե վերադարձնել իր դիրքերը բանակցային գործընթացում՝ ցուցադրելով ուժ, որն իրականում ուժ չէ, այլ ղզիկություն այս պարագայում»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նշենք, որ հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ էին անում հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու պարտավորություններին, հայկական կողմին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, եւ կողմերին՝ հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում...
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Ամենաշատ