News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չուկիո (Նագոյա) Ճապոնացի ինժեներները ռոբոտ-նորածին են ստեղծել՝ տարեց մարդկանց մենության զգացումը հաղթահարելու հարցում օգնելու նպատակով:

Էլեկտրոնային նորածինը պատրաստված է պլաստիկից եւ սիլիկոնից: Երկարությունը 44 սմ է, քաշը՝ 1 կգ-ից մի փոքր ավելի: Արտաքին տեսքից այն սպիտակ, բամբակյա կոմբինեզոնով սովորական տիկնիկ է: Աչքերին եւ այտերին ներսարած լուսադիոդային լամպերը ռոբոտին օգնում են արտահայտել իր զգացմունքները:

Ռոբոտը ստեղծողներն ամենեւին չեն ցանկացել այն իսկական երեխայի նման մշակել: Գյուտի հեղինակի՝ պրոֆեսոր Մասայոշի Կանոհի գլխավոր խնդիրն էր տարեց մարդկանց՝ ինչ-որ մեկի մասին հոգ տանելու հնարավորություն տալ:

Ուստի «Սմայբին» իր նկատմամբ մշտական ուշադրություն է պահանջում, ճիշտ նորածնի պես: Նա արձագանքում է  իր «ծնողների» ցանկացած գործողությանը կամ անգործությանը: Երբ նրան գրկում են, սկսում է ծիծաղել, իսկ այտերը սկսում են կարմրել հրճվանքից. գործարկվում են վարդագույն լուսադիոդները:

Նորածին-ռոբոտին կոպիտ օրորելու կամ մի երկար ժամանակ մենակ թոնելու դեպքում նա սկսում է ուժեղ արտասվել: Սակայն անհանգստանալու առիթ չկա: Եթե նրան ոչ մեկ չսփոփի, նա կհանգստանա եւ կքնի, հայտնում է «Գեոն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ