Ռուսաստանի եւ Հարավ Օսիայի ղեկավարությունները պաշտպանության միասնական տարածքի ձեւավորում ենթադրող դաշնակցության պայմանագիր են նախապատրաստել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստաթուղթը ենթադրում է, որ Ռուսաստանը «ապահովում է Հարավային Օսիայի Հանրապետության պաշտպանությունն ու անվտանգությունը՝ ներառյալ Հարավային Օսիայի Հանրապետության պետական սահմանի պաշտպանությունն ու պահպանությունը»:
Բացի այդ, փաստաթուղթը հաստատում է, որ երկրները կհամաձայնեցնեն իրենց արտաքին քաղաքականությունը: «Կողմերը համաձայենցված արտաքին քաղաքականություն կիրականացնեն համագործակցության տարբեր ոլորտներում», - ասվում է պայմանագրի նախագծում: