News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքով ժամը 16:30-ին եւ 17:00-ին  տեղի ժամանակով եթեր է դուրս եկել  «Ախբորոտ» (Լուրեր) հաղորդումը անգլերեն եւ ուզբեկերեն լեզուներով: Հաղորդումը իր երկու եթերների ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարել երկրի թեթեւ արդյունաբերության արձանագրած հաջողություններին: Դատելով զվարճալի հաղորդումների առատությունից՝ այդ թվում տեղի երիտասարդական «Եշլար» ալիքի եթերում, Ուզեբկստանի նախագահի հոսպիտալացման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրները Ուզբեկստանի կառավարությունում, հայտնել են, որ Քարիմովը կոմայի մեջ է: Այս տեղեկատվությունը տարածվել էր նաեւ օտարերկրյա մի շարք ԶԼՄ-ների կողմից, որոնք իրենց հերթին վկայակոչում էին «Ուզբեկստանի ազգային շարժումը»:

Շարժման մասնակիցները, նույնպես վկայակոչելով իրենց աղբյուրները երկրի կառավարությունում, պնդում են, որ երկրի նախագահի ինքազգացողությունը կտրուկ վատացել է չորեքշաբթի օրը, հունվարի 28-ին:

«Իսլամ Քարիմովը գտնվում է կոմայում ամսի 29-ից», - նշում են շարժման մասնակիցները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ