Հանկարծամահ է եղել Տեր Հուսիկ քահանա Լազարյանը: Նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է արձանագրվել:
Հիշեցնենք, որ 1990-ական թվականներին ՀՀՇ անդամ Տեր Հուսիկ Լազարյանը այն ժամանակվա իշխանությունների ամենաազդեցիկ դեմքերից էր: Նա 1992-ից ղեկավարել է ՀՀՇ-ն, իսկ 1990-99 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր: