News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ինքնասպանություն գործած գործարար Համլետ Ամիրխանյանի կառուցած շենքում բնակարաններ գնած անձինք մտադիր են դիմել դատարան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ նրանք մտադիր են դիմել դատարան այն բանկերի եւ վարկային կազմակերպությունների դեմ, որտեղ գրավադրված են իրենց բնակարանները:

Մեր տեղեկություններով՝ Սայաթ Նովա 40 շենքում բնակարան գնած պատգամավոր Կարեն Բոթոյանը արդեն հակընդդեմ հայցով դիմել է դատարան: Նրա բնակարանը գրավադրված է «Նորվիկ» կազմակերպությունում, կազմակերպությունը ցանկանում էր պատգամավորի ընտանիքին հանել իրենց բնակարանից, բայց դատարանը թույլ չտվեց՝ համարելով դա վիճահարույց խնդիր: Այժմ պատգամավորը դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Նորվիկ» կազմակերպության, նրանք ցանկանում են կազմակերպության հետ կնքված պայմանագիրը անվավեր ճանաչել եւ հասնել իրենց կողմից փաստացի տնօրինվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  փետրվարի 16-ին, ժ.10.40-ին «Նոր-Հաճըն» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում մահացած մարդ կա, զենքը կողքին: Պարզել են, որ նույն օրը ժ.08.30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով: Դիակի կողքին հայտնաբերվել է «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաեւ 1 հատ գնդակ: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը: 

Նշենք, որ  2005 թվականին հիմնադրված այս ընկերությունը իրականացնում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման գործունեություն եւ վերջերս հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն մայրաքաղաքում կառուցել է Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 շենքերը:Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցված շենքում բնակարաններ գնած անձինք այդպես էլ չէին ստացել իրենց բնակարանները, դրանք գրավադրվել էին բանկում: Այդ շենքն ավարտելու համար ՀՀ կառավարությունը ժամանակին երաշխավոր էր կանգնել եւ տրամադրել շուրջ 2.5 միլիոն դոլար: Շենքի մոտ 224 շահառուներ հայտարարություն են տարածել՝ ասելով, որ կպայքարեն իրենց իրավունքների համար, նրանք նաեւ մտադիր են դիմել ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԲ նախագահին: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անձին մեղադրանք է ներկայացվել կաշառքի միջնորդության պատրվակով զինծառայողից խոշոր չափի գումար ստանալու համար
Նախաքննության ընթացքում Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է…
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Ագարակում անձրևի, քամու ու կարկուտի հետևանքով ծառեր են արմատախիլ եղել, տների տանիքներն են վնասվել. գյուղապետ
Ծառերի բերքը տերևների հետ ամբողջությամբ թափվել է...
Նոր մանրամասներ՝ 1 տարի առաջ Եղիպատրուշում խուլիգանության դեպքից․ հայտնի են մասնակիցների ինքնությունները
Հունիսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական...
Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 120 խեցգետնաորսիչ և 6 ձկնորսական ցանց
Միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. Գրանցվել է 23 ավտովթար, վիրավորվել է 31 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ