News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մինչեւ համագումարն ամենայն հավանականությամբ ոչ մի հայտարարություն չի անի: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հարցին, թե մինչեւ մարտի 5-ը ԲՀԿ-ն որեւէ բան կհայտարարի՞ կուսակցության նոր առաջնորդի մասին, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Թող համագումարը որոշի էլի, որեւէ բան չի լինի մինչեւ այդ: Հարցազրույցներ, հայտարարություններ էլ հազիվ թե լինեն, որովհետեւ քննարկումների մեջ ենք»:

Նա հայտնեց, որ համագումարի օրակարգը դեռ հայտնի չէ, սակայն չի բացառվում, որ այն հրապարակվի մինչեւ մարտի 5-ը: Մեր դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ կուսակցության առաջնորդը փոխվելու է եւ տարբեր անուններ են շրջանառվում, Ստեփան Մարգարյանը խնդրեց իրեն հարցեր չտալ.«Դա համագումարի որոշելիքն է, ես հիմա ոչինչ չեմ կարող ասել»:

Նշենք, որ ԲՀԿ-ի 8-րդ արտահերթ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում: Ըստ շրջանառվող լուրերի՝ համագումարի ընթացքում հնարավոր է քննարկվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալու եւ կուսակցության նոր առաջնորդ ընտրելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ