News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է մի շարք լուրջ միջոցառումներ իրականացել դեղերի ներմուծման նկատմամբ ոչ միայն ԵՏՄ, այլեւ այլ երկրներից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ԵՏՄ երկրներից դեղերի ներմուծման գործընթացի կարգավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագծի քննարկման ժամանակ: Նախագիծը ներկայացրել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Կա լուրջ դժգոհություն եւ անհանգստություն: Ես հանձնարարել եմ առողջապահության նախարարին եւ համապատասխան կառույցներին, որ այդ հարցով միասնական որոշում կայացվի: Դա պետք է մեզ համար առաջնահերթ խնդիր դառնա, քանի որ անհանգստություն է առաջացնում հասարակության մեջ»,-ասել է վարչապետը:

Մուրադյանի խոսքով՝ որոշում կայացնելու անհրաժեշտությունը ելնում է նրանից, որ ԵՏՄ երկրներից ներմուծվող դեղամիջոցները չեն անցնում մաքսային ստուգում, նաեւ չեն անցում ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված  լաբորատոր եւ փաստաթղթային փորձաքննություն: Այդ հանգամանքը, ըստ նախարարի, անորակ, չլիցենզավորված եւ կեղծ դեղեր ներմուծելու ռիսկեր է պարունակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ