News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում գնալով աճում է «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգով իրականացված բանկային գործարքների ծավալը. Յունիբանկն առաջիններից մեկը ներդրեց այս համակարգը` նպաստելով Ինտերնետ բանկինգի կայացմանը հայաստանյան շուկայում: Բանկի համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով: Այսինքն, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, հնարավորություն տալով հաճախորդին, առանց բանկ այցելելու, իրականացնել գործարքներ, աշխատել վճարային փաստաթղթերի հետ, ստանալ քաղվածքներ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

Յունիբանկի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի առավելությունն օգտագործման պարզությունն է. այն չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է պարզապես դիմում ներկայացնի բանկին` համակարգում գրանցվելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը: Հաշվի առնելով «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի օգտագործման բարձր արդյունավետությունը և հաճախորդների համար դրա հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը, Յունիբանկն այս ծառայությունը մատուցում է անվճար:

Յունիբանկի «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հաճախորդի նույնականացումն իրականացվում է  հաճախորդի ծածկագրի,  գաղտնաբառի և գաղտնի բանալու ստուգման միջոցով` բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը:

«Յունիբանկն ակտիվ զարգացնում է այս ուղղությունը, հնարավորւթյուն տալով հաճախորդներին շուրջօրյա կառավարում սահմանել իրենց հաշվիների նկատմամբ աշխարհի ցանկացած կետից: Նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառումն ու բիզնես գործընթացների ավտոմատացումն ուղղված է առավել արագ և հարմարավետ սպասարկման ապահովմանը: Առաջարկելով ժամանակակից լուծումներ, մենք խնայում ենք մեր հաճախորդի ժամանակը և ազատում նրան բանկ կատարած ավելորդ այցելություններից և թղթաբանությունից: Այդ իսկ պատճառով, մենք ձգտում ենք որքան հնարավոր է շատ գործարքներ իրականացնել առանց բանկային աշխատակցի միջամտության», - ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ...
ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 6-ի թիվ...
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից...
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
Արդեն հունիսի 1-ից, օրինակ, IDBank-ի մի շարք քարտերով վճարումներ կատարելիս կարելի է ստանալ idcoin-ներ...
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մենք փորձում ենք առավելագույնս օգնել բիզնեսին բացահայտել իր ներուժը, գտնել զարգացման լավագույն ուղիները և նպաստել նրանց կայացմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ