News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը, շարունակում է մնալ կալանավորված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հայրը՝  Ռաֆիկ Պետրոսյանը:

Նա նշեց, որ որդու նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը չեն բողոքարկել: Նախկին պատգամավորը այլ մանրամասներ չհայտնեց: «Գործը քննում են, երբ կվերջացնեն, կվերջացնեն»,-ասաց նա:

Նշենք, որ Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Մհեր Պետրոսյանը 2015 թվականի փետրվարի 6-ին գնացել է Պռոշյան 2/1 շենքի նկուղային հարկում գտնվող, Օսեբ Մարկարյանին պատկանող գրասենյակ։

Վերջինիս հետ ունեցած պարտքուպահանջի հարցի շուրջ գրասենյակում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, գոտկատեղից հանելով ապօրինաբար իր մոտ կրվող, հրազեն հանդիսացող «ԻԺ-71» մոդելի «ՎԱՐ-7526» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակը՝ Մ.Պետրոսյանը կրակել է Օ.Մարկարյանի ուղղությամբ։ Վերջինս ստացել է մարմնական վնասվածք, սակայն, ըստ քննության տվյալների, Մ.Պետրոսյանը չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. գրասենյակում ներկա գտնվողները վնասազերծել են նրան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ