News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանը Ռուսաստանի կարեւորագույն առեւտրատնտեսական եւ քաղաքական գործընկերն է: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավարի Կոնստանտին Կոսաչովը:

Նա հավելել է, որ Հարավային Կովկասի հանրապետությունները կարեւոր են Ռուսաստանի համար, յուրաքանչյուրի՝ յուրովի: «Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում կյանքը կայուն եւ խաղաղ լինի»,- ասել է քաղաքական գործիչը:

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ ռուսերենի եւ երկրում բնակվող իրենց հայրենակիցների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար: Սենատորի խոսքով, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարդասիրական համագործակցությունը նաեւ միջտարածաշրջանային կապերի զարգացման եւ պետական մակարդակով խոշոր ծրագրերի է հանգեցնում:

«Իհարկե, Բաքուն նաեւ այլ գործընկերներ ունի, նրա ընտրության հնարավորություններն ավելի մեծ են, քան Հայաստանինը կամ Վրաստանինը, սակայն ես ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա բարենպաստ զարգացման համար ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ չեմ տեսնում»,- ասել է Կոսաչովը:

Փոխգործակցության ուղղություններից նա առանձնացրել է հատկապես էներգետիկ ոլորտը, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են հանդես գալ որպես գործընկերներ, այլ ոչ մրցակիցներ. «Գոյություն ունեն նաեւ բազմաթիվ այլ նախագծեր ե՛ւ արդյունաբերության, ե՛ւ գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաեւ համագործակցություն գիտության եւ նորարարական բնագավառներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ