News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քաղաքական 7 ուժերի համագործակցության մասով առայժմ որեւէ բան չկա եւ վաղ է խոսել արդյունքների մասին: «Ժառանգություն» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ դեռ միայն քննարկումներ են ընթանում, վաղ է խոսել նոր ընդդիմության ձեւավորման մասին: «Դեռ քննարկումներ են ընթանում, նախնական վիճակ է, հստակ ձեւաչափ, կոնկրետություն չկա, ամեն ինչ ճշտվում է»,-ասաց նա:

Հարցին, թե նոր ձեւավորվելիք ուժը փոխարինո՞ւմ է Եռյակին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ «փոխարինելու խնդիր չկա, ֆորմատը, խնդիրները ուրիշ են, այստեղ առաջնահերթ մարդու իրավունքների պաշտպանության, անկախության մասին է»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընդամենը հանդիպումներ են եղել, քննարկումները խորհրդատվական բնույթ են կրել տարբեր հարցերի շուրջ: «Պրոցեսները դրական են գնում, թե ինչ հանգրվանի կհասնենք, այս պահին չեմ կարող ասել: Եռյակին փոխարինելու խնդիր դրված չի եղել, հանդիպումները սկսվել են մինչեւ Եռյակի լուծարվելը, դրանից հետո Եռյակը լուծարվել է»,-ասաց Պետրոս Մակեյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպումներ, քննարկումներ են եղել, առայժմ որեւէ արդյունք չկա: «Ընդամենը առաջարկություն է եղել հանդիպելու եւ որոշ հարցեր քննարկելու, կոնկրետ բան չկա»,-ասաց նա:

Ի դեպ, այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 16.00-ին, Ազատության հրապարակում նախատեսված է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիս-հանդիպումը: Նախատեսվում է, որ Ազատության հրապարակում կլինեն նաեւ համագործակցող ուժերի ներկայացուցիչներ, իսկ հանրահավաքից հետո նախատեսված է նրանց խորհրդակցությունը:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ են: Հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է: Հայրիկյանը մեզ հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասել է, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարել է, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ