News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում 101 տարեկան հասակում մահացել է աշխարհում ամենատարեց բարմենուհին՝ Դոլլի Սեւիլը, գրում է The Independent-ը: Նա զբաղվել է իր աշխատանքով ավելի քան 74 տարի եւ մահացել այս տարվա փետրվարի 25-ին:

1940 թվականին Դոլլին սկսել է աշխատել Բեկինգհեմշիր կոմսության Վենդովեր քաղաքի «Կարմիր առյուծ» բարում:

Նա պատմել է, որ սկզբում իր աշխատանքի հետ կապված հիմար մտորումներ է ունեցել: «Ես կարծում էի, որ կսկսեմ նյարդայնանալ, սխալ տալ մանրադրամը եւ այլն, բայց հետո հարմարվեցի եւ նույնիսկ այդ աշխատանքն սկսեց ինձ դուր գալ»,-ասել է Դոլլին 2014-ին BBC-ին տված հարցազրույցում, երբ 100 տարեկան էր:

Նա նշել է, որ երբ սկսել է աշխատել մեկ գավաթ գարեջուրն արժեր ընդամենը 8 փենս:
«Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը, մարդիկ, ինչն ինձ թույլ է տալիս մնալ բարձունքի վրա: Դա ավլեի լավ է, քան նստել ու ոչինչ չանել»,-ասել է նա, հաղորդում է Lenta-ն:

Վերջին ամիսներին նա այլեւս չէր կատարում իր պարտականությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ