News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը ծրագրում էր հրապարակել Դոնբասում ռուսաստանցի զինվորականների ներկայության համոզիչ ապացույցներ։ Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ հավելելով, որ Նեմցովի հետ խոսել է մի քանի օր առաջ, հաղորդում է RBC-ն։

«Ինչ-որ մեկը դրանից խիստ վախենում էր։ Բորիսը չէր վախենում, իսկ դահիճները վախենում էին։ Նրանք էլ սպանեցին»,- ասել է Պորոշենկոն։ Նա Նեմցովին Ուկրաինայի մեծ բարեկամ եւ Ռուսաստանի իրականա հայրենասեր է անվանել։

«Մարտի 1-ին նա պետք է գլխավորեր բազմահազարանոց հանրահավաքը՝ ցույց տալու, որ կա այլ Ռուսաստան, որը սիրում է Ուկրաինան, հարգում է մարդու իրավունքները, որի համար ազատությունը դատարկ հնչյուն չէ։ Եւ հանուն ժողովրդավարության եւ ազատության նա պատրաստ էր զոհելու իր կյանքը»,- նշել է Պորոշենկոն։

Ի դեպ, սպանության գիշերը ընդդիմադիր Իլյա Յաշինը պատմել էր, թե Նեմցովն աշխատում է «Պուտին. Պատերազմ» զեկույցի վրա։

Նշենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ