News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ամերիկուհին մեկուկես տարվա ընթացքում 1.4 մլն դոլար է փոխանցել առցանց-սիրեցյալին, որին իրական կյանքում երբեք չի տեսել: Ըստ Viral Spell-ի, Աֆրիկայում գտնվող տղամարդը 46-ամյա կնոջը համոզել է փոխանցումներ կատարել՝ նրան պարբերաբար սեր խոստովանելով: Նա նաեւ խոստացել է առաջիկայում ԱՄՆ ուղեւորվել եւ ամուսնանալ նրա հետ:

Երկու անգամ ամուսնալուծված Սառային (ազգանունը չի նշվում) հրավիրել են մասնակցելու Dr. Phill հեռուստաշոուին: Նա ասել է, որ նախկինի պես հավատում է այն տղամարդուն, որին ճանաչում է Քրիս Օլսեն անունով: Ամերիկուհու խոսքով, ինքը «95%-ով վստահ է Օլսենի զգացմունքների հարցում»:

Նրա խոսքով, տղամարդը վերջին մեկուկես տարվա ընթացքում ապրում է Աֆրիկայում (մե՛կ Բենինում, մե՛կ Նիգերիայում), իտալական արմատներ ունի, սակայն ԱՄՆ քաղաքացի է: Նա չի կարողանում տուն վերադառնալ, քանի որ անընդհատ որեւէ բան խոչընդոտում է. բանկային քարտի կորուստը, տեղի իրավապահների կողմից անարդարացի մեղադրանքները եւ այլն: Նրանք երբեք չեն հանդիպել, սակայն կանոնավոր կերպով խոսում են հեռախոսով եւ նամակներ են գրում միմյանց:

Օլսենին օգնելու համար առցանց-հարսնացուն այս ընթացքում նրան է ուղարկել իր բոլոր խնայողությունները, իսկ հետո վաճառել է 500 հազար դոլար արժողությամբ անշարժ գույքը:

Օլսենի իրական էությունն ամերիկուհու աչքերում բացահայտելու՝ հարազատների ջանքերն ապարդյուն են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ