News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարտի 3-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել 1950 թ. ծնված Յուրիկ Պ.-ն եւ հայտնել, որ իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Թումանյան փողոցից առեւանգել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել, որ փախցրած ավտոմեքենան նույն փողոցում բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2121»-ի, ինչից հետո հանցանք կատարողը դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան առեւանգել է 1997 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը ժամը 15.00-ին, բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Առեւանգված ավտոմեքենան հայտնաբերվել է Բաղաբերդ թաղամասի թիվ 19 շենքի բակում:

Նույն օրը 1950 թ. ծնված Աշոտ Մ.-ն նույն բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13.00-ի սահմաններում Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 3 շենքի բակից փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան առեւանգել է նույն ինքը՝ Դավիթ Ա.-ն:

Առեւանգված ավտոմեքենան հայտնաբերվել է Հ. Ավետիսյան փողոցի վերջնամասում:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ