News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ այսօր՝ մարտի 4-ին, հնչած կրակոցների հետեւանքով 3 հոգու սպանության վայրում մեկ ինքնաձիգ և երկու ատրճանակ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է դեպքի վայրում աշխատող NEWS.am-ի թղթակիցը։

Ատրճանակներից մեկը գտել են ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում ընկած Մեսրոպ Մելիքյանի մարմնի մոտ։ Դեպքի վայրում շարունակվում են քննչական գործողությունները։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է Դերո անունով։ Երկուսն էլ մահացել են հիվանդանոցում։ Երրորդ սպանվածը՝ Մեսրոպ Մելիքյանը, մահացել է տեղում։

Հիշեցնենք, որ ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ 2 երիտասարդներին իրենց մոտ տեղափոխել են արդեն հրազենային վնասվածքներից մահացած վիճակում։ Նախնական տեղեկություններով մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ եւ փախուստի դիմել։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ